Վահան Ասատրյան մրցանակ. Աշխատանքային փաթեթ

Ես Կարինե Գյուլումյանն եմ Հայաստանում երիտասարդ երկրորդ սուսերամարտիկը։ Ինքնաառաջադրվում եմ 《 Վահան Ասատրյան 》մրցանակի, որը տրվում է`

կրթահամալիրի միջին, ավագ դպրոցի, քոլեջի սովորողին՝ ռազմա-մարզական, մարզական-հայրենագիտական, անվտանգ կենսագործունեության և առողջ ապրելակերպի ուսումնական նախագծերի իրականացման և տարածման համար։

Տարին սկսեց լավ։ Միանգամից մեդալներով։ Հետո շարունակվեց նույնպես շատ լավ։ Այս տարի շատ էին իմ մասնակցած մրցաշարերը։ Շատ կարևոր էր ինձ համար։ Առաջին անգամ մասնակցեցի աշխարհի սուսերամարտի գավաթին։ Ես ներգրավվեցի ՀՀ սուսերամարտի ֆեդերացիա։ Տեղի ունեցան իմ համար կարևոր մրցաշարեր։ Մանակցեցի մրցաշարերի Հայաստանից դուրս։ Ամեն մրցաշարից հետո ձեռք եմ բերում փորձ։ Ամեն անգամ ավելի ու ավելի լավ եմ մասնակցում։ Մանակցել եմ նաև ՀՀ մեծահասակների մրցաշարին։ Ստացա մրցանակ օլիմպիական կրկնակի չեմպոն Յանա Եգորյանից և այլ մարզիկներից։ Ժամանակ առ ժամանակ մեր խմբի փոքր սաներին ես սովորեցնում եմ: Մրցումներից առաջ նրանց հուշում, թե ինչ անեն և ինչպես հակառակորդից ավելի խելացի լինեն: Վերջում ասեմ, որ շնորհակալ եմ իմ մարզիչներին `Ռոբերտ Խաչատրյան, Միքայել Ղազարյան, որ ինձ հասցրեցին այս մակարդակին, և աջակցության համար, որը կար ամեն մրցման ժամանակ։ Ամենակարևոր մրցաշարերը անցկացրել եմ բլոգում։

Ամենակարևորները՝

Սուսերամարտի աշխարհի գավաթ
Ուզբեկսատնում լավ արդյունք չունեցանք։ Առաջին անգամ էի մասնակցում աշխարհի գավաթին։ Շատ լարված էի։ Թմայինում գրավեցինք 6-րդ տեղը, իսկ անհատականում ես գրավեցի 39-րդ տեղը։

Սուսերամարտի միջազգային մրցաշար
Այս մրցաշարը կայացավ մեր դպրոցում։ Մրցման համար եկել էին վրացիները։ Ավելի հաջողված մրցում էր։ Ես գրավեցի 2-րդ հորիզոնականը։

ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնություն
Պատանիների մրցաշարն էր։ Իմ կարծիքով լավ մասնակցեցի։ Մրցմանը մասնակցում էին Հայաստանի պատանիները։ Գրավեցի 2-րդ տեղը։

ՀՀ Սուսերամարտի երիտասարդների առաջնություն
Հաջողված մրցաշար էր։ Մանակցում էին Հայաստանի երիտասարդները։ Լավ մասնակցեցի։ Գրավեցի 2-րդ հորիզոնականը։

Մոսկվայի տան 15-ամյակին նվիրված բաց մրցաշար

Այս մրցաշարում ստացա հուշ նվեր կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Յեգորյանից։ Լավ մասնակցեցի, գրավեցի 2-րդ տեղը։

ՀՀ մեծահասակների առաջնություն
Այս մրցաշարին մասնակցում էին Հայաստանի մեծահասակները։ Ես, որպես պատանիների և երիտասարդների մեդալակիր նույնպես մասնակցում էի այդ մրցաշարին։ Գրավեցի 3-րդ տեղը։ Իմ կարծիքով վատ արդյունք չէ։

Սուսերամարտի միջազգային մրցաշար՝ Բաթումիում. հունիսի 3-6

Գյումրու Սուսերամարտի միջազգային բաց առաջնություն

Սուսերամարտի միջազգային բաց առաջնություն

Սուսերամարտի ՀՀ մեծահասակների առաջնություն

Սուսերամարտի հուշամրցաշար

Ռազմական ճամբար
Ռազմամարզական ճամբարի ամփոփում

Բալասան
Բալասանը իմ, իմ ընկերների և Քրիստինե Սահակյանցի ուսումնահետազոտական առողջագիտական ամսագիրն է: Այնտեղ կան նյութեր` հիվանդությունների, մեր օրգանիզմի, առողջ սննդի, հիգիենայի, առաջին օգնության, covid-19-ի, բժշկական նորությունների, և հետաքրքիր այլ նյութեր, որոնք իմ կարծիքով ձեզ դուր կգան: Ունենք առանձին բաժին, որտեղ խորհուրդներ ենք տալիս, և առանձին բաժին, որտեղ դուք տալիս եք ձեր հարցերը: Ունեցել ենք թողարկոմ, որտեղ ներկայացրել ենք մեր ամսագիրը և մեր գործունեությունը: Ցավոք ամսագիրը հիմա մի փոքր վատ վիճակում է, բայց այս ամենը ժամանակավոր է:
Բալասան

Оставьте комментарий