ՀՀ սուսերամարտի պատանիների առաջնություն

Նոյեմբերի 10-11-ը Նորագավիթի Սուսերամարտի մանկապատանեկան դպրոցում  տեղի ունեցավ ՀՀ պատանիների առաջնությունը։
Առաջնությանը մասնակցում էին հանրապետության  բոլոր մարզադպրոցները` ինչպես նաև Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցի սովորողները: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սուսերամարտի ակումբի սաները մեծ ոգևորությամբ և բարձր ոգով մասնակցեցին մրցաշարին:
Առաջին մրցակցային օրը  ներկայացված էր  խոցասուսեր զենքաձևը` տղաներ, խոցասուսեր` աղջիկներ և թրասուսեր` տղաներ զենքաձևերի մրցաշարերը։
Կրթահամալիրի սուսերամարտի ակումբը մասնակցեց  խոցասուսեր աղջիկներ և խոցասուսեր տղաներ զենքաձևերում։ Խոցասուսեր զենքաձևում՝ աղջիկների պայքարում պատվավոր երկրորդ հորիզոնականը գրավեց՝ Կարինե Գյուլումյանը:

Մրցաշարի արդյունքները ըստ զբաղեցրած  պատվավոր հորիզոնականների։

Խոցասուսեր պատանիներ՝

  1. Վարդանյան Դավիթ
  2. Մկրտչյան Սերգեյ
  3. Խալաթյան Արտյոմ, Առաքելյան Հրաչ

Խոցասուսեր Աղջիկներ՝ 

  1. Նավասարդյան Անահիտ
  2. Գյուլումյան Կարինե
  3. Գամազյան Ժաննա, Մելքումյան Անի

Оставьте комментарий