Ռազմամարզական ճամբարի ամփոփում

Այս տարվա իմ առաջին և վերջին ռազմամարզական ճամբարը տեղի ունեցավ դեկտեմբերի 9-11-ը Արատեսում։ Եղանակը բնականաբար ցուրտ էր, բայց դա չխանգարեց մեզ մարտական խնդիրներին ծանոթանալ և սովորել դրանք իրագործել։ Մենք ռազմամարզական ճամբարի ընթացքում սովորեցինք հետախուզական 7 հիմնական վարման ձևերից երկուսը՝ որոնում, դարանակալում ինչպես նաև ազիմուտով կողմնորոշում տարածքում նաև սովորեցինք հազարերրորդական բանաձևը հեռավորություն չափելու համար և անցկացրեցինք գիշերային մարտական հերթապահություն: Ունեցանք հանդիպում ԱԻՆ-ի փրկարարների հետ: Վերադաձին Սմբատաբերդի բարձունքը պետք է հաղթահարեինք, բայց ցավոք եղանակային պայմանները թույլ չտվեց բարձանալ: Շատ հագեցած և ուրախ օրեր ունեցանք: Վստահ եմ, որ էլի կմասնակցեմ նմանատիպ ճամբարների:

Оставьте комментарий