ՀՀ Սուսերամարտի երիտասարդների առաջնություն

Մարտի 11-12 տեղի է ունեցել սուսերամարտի՝ խոցասուսեր զենքաձևի ՀՀ երիտասարդների առաջնթյունը։

Մրցմանը հայտագրված էին մարզիկներ՝ Արաբկիր մարզադպրոցից, <<Քեթրին Գրուպ>> սուսերամարտի ակումբից, Օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մարզադպրոցից, Գյումրու սուսերամարտի մարզադպրոցից, Վանաձորի սուսերամարտի դպրոցից և իհարկե <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սուսերամարտի ակումբից: 2001-2008 թվականներին ծնված մարզիկները իրենց ուժերն էին փորձում, այդ թվում սեբաստացի սովորողներ՝ Մարկ Հովհաննիսյանը, Միքայել Գևորգյան, Կարինե Գյուլումյանը, Իռեն Ջանիկյանը, Նանե Ժամհարյանը։

Խոցասուսեր զենքաձևի տղաների պայքարում՝ 53 մարզիկների մեջ, Մարկ Հովհաննիսյանը գրավեց տասնվեցերորդ հորիզոնականը:

Իսկ աղջիկների պայքարում 21 մասնակիցներից՝ Խոցասուսեր զենքաձևի աղջիկների պարգևատրման արարողությունը ես գրավեցի մրցանակային երրորդ տեղը, և արժանացա բրոնզե մեդալի և դրամական պարգևի:
Մենք չափազանց ոգևորված էին մրցաշարով, արդեն հինգերորդ անգամ էինք մասնակցում նման մեծ մրցաշարի և արդեն իսկ գրանցում ենք նման բարձր արդյունքներ:

Оставьте комментарий