Օսլայի բացահայտման ռեակցիաները տարբեր սննդանյութերում

Օսլայի բացահայտման ռեակցիաներ. Բույսերի հիմնական պաշարային ածխաջուրը՝ օսլան, յոդի լուծույթի  նույնիսկ չնչին կոնցենտրացիայի առկայությամբ  ստանում  է  մուգ կապույտ  գունավորում (առաջանում է համալիր միացություն)։ Գունավորումը պայմա-նավորված է ամիլոզի առկայությամբ։ Չնայած ամիլոպեկտինի պարունակությունը օսլայում մի քանի անգամ շատ է ամիլոզի քանակությունից, ամիլոզի կապույտ  գունավորումը քողարկում է ամիլոպ եկտինի  կարմրամանուշակագույն  գունավորումը։   Տաքացման հետևանքով համալիրը  քայքայվում է, գունավորումն  անհետանում, սառչելու դեպքում՝ նորից  հայտնվում։ Այս  ռեակցիան թույլ  է  տալիս հայտնաբերել միջավայրում  օսլայի նույնիսկ  աննշան  քանակությունը։

 Աշխատանքի  համար  անհրաժեշտ  է.

  1. Օսլայի լուծույթներ
  2. Յոդով գունավորված օսլայի լուծույթի անգունացում (տաքացնելու դեպքում):
  3. Լուծույթի գունավորման առաջացում (սառեցնելու դեպքում):
  4. Գունավորման վերականգնում:

Նյութեր  և  ազդանյութեր.
Կարտոֆիլ, սպիտակ  հաց, բրինձ, , օսլայի 1% լուծույթ, Լյուգոլի ռեակտիվ՝ յոդի  ջրային  լուծույթ:

Պարագաներ
Փորձանոթներ, կաթոցիչներ, փորձանոթի  բռնիչ:

Աշխատանքի ընթացքը.

Փորձանոթի մեջ լցնել 1 մլ օսլայի լուծույթ  և 1 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ,

առաջանում է կապտամանուշակագույն գունավորում

Համարակալված փորձանոթների մեջ տեղափոխել 0.5 գ տարբեր սննդա-

նյութեր (նախապես հավանգում տրորած), ավելացնել 2-3 մլ թորած ջուր,

թափահարել, ավելացնել 1-2 կաթիլ Լյուգոլի ռեակտիվ։ Փորձանոթներում

առաջացած գունավորմամբ եզրակացնել սննդանյութերում օսլայի քանակու-

թյան մասին։

Оставьте комментарий