Լիպիդ

Լիպիդները ճարպաթթուներ են, ինչպես նաև դրանց ածանցյալներ: Հասուն մարդու լիպիդների օրական պահանջն է 70-140 գրամ: Լիպիդների դերը մարդու կյանքում անվիճելի է. դրանք սննդակարգի կարևոր բաղադրիչ են, քանի որ ապահովում են զգալի քանակությամբ էներգիա (մեկ գրամ ճարպը հավասար է մոտ 37,7 կՋ): Այս խմբի նյութերի պահանջարկն ամենամեծն է դեռահասների և աշխատող մեծահասակների, մարզիկների և ֆիզիկական աշխատողների մոտ: Տարիքի հետ այն նվազում է և շատ աննշան է տարեցների մոտ:

Լիպիդները լինում են պարզ և բարդ։
Պարզ լիպիդներ. Ճարպաթթուներ, Ճարպային ալդեհիդներ, երկար ալիֆատիկ շղթայով սահմանային ածխաջրեր, սֆինգոզինային հիմքեր։
Բարդ լիպիդներ
Պոլյար. ֆոսֆոլիպիդներ, գլիկոլիպիդներ, սֆինգոլիպիդներ, արսենոլիպիդներ։
Նեյտրալ. Ացիլգլիցերիդներ, Ցերամիդներ, Ստերինի եթերներ, N-ացետիլէթանոլամիդներ։
Օքսիլիպիդներ. լիպօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ, ցիկլոօքսիգենեզային ուղու օքսիլիպիդներ։

Կենսաբանական ֆունկցիաները

Էներգետիկ ֆունկցիա
Բազմաթիվ ճարպեր, մասնավորապես տրիգլիցերիդները, օրգանիզմի կողմից օգտագործվում են որպես էներգիայի աղբյուր: 1գ ճարպի օքսիդացումից առաջանում է մոտ 9կկալ էներգիա, որը մոտ 2 անգամ մեծ է նույն զանգվածով ածխաջրերի կամ սպիտակուցների տված էներգիայից: Այդ է պատճառը, որ մարդկանց մոտ ճարպային շերտը (կուտակումները) կարելի է դիտել որպես էներգիայի պահեստային աղբյուր:

Ջերմամեկուսացնող ֆունկցիա
Ճարպն ունի լավ ջերմամեկուսացնող հատկություն, այս է պատճառը, որ ցուրտ կլիմայական գոտիներում բնակվող կենդանիները կուտակում են հաստ ենթամաշկային ճարպաբջջանք:

Կարգաորող ֆունկցիա
Օրգանիզմում կան բազմաթիվ լիպիդներ, որոնք մասնակցում են նյութափոխանակությանը` Ճարպալույծ վիտամիններ (A, D, E, K) հորմոններ (ստերոիդներ, պրոստագլանդիններ և այլն), կոֆակտորներ (դոլիխոլ), ազդանշանային մոլեկուլներ։

Պաշտպանական ֆունկցիա
Ճարպի շերտը պաշտպանում է ներքին օրգանները հարվածներից և այլն:

Մի քանիսը սնունդը ավելի բարձր լիպիդներով Դրանք են ավոկադոն, ընկույզները, սեւ ձիթապտուղները, կտավատի սերմերը, մուգ շոկոլադը, պարմեզան պանիրը, ամբողջական ձվերը, ճարպոտ ձկները և այլն

Оставьте комментарий